211652_close_icon
views-count142567 դիտում article-date 12:15 02-02-2017

Սյունիքի մարզում զինվորների տեղափոխող Урал-ը Չարքանդ կամրջի մոտ վթարի է ենթարկվել և կողաշրջվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Урал-ում եղել են մեծ թվով զինվորներ, սակայն մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ զինվորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնացել վթարը, հետազոտման նպատակով 26 զինվոր տեղափոխվել են հիվանդանոց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե որ հիվանդանոցն են տեղափոխվել զինվորները։ Վթարի մասին տեղեկացրել ենք ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն այնտեղից հայտնել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն։ Նմանատիպ տեղեկություններ չունեն նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը [url=http://www.tert.am/am/news/2017/02/02/ural/2266662]Tert.am[/url]-ի մեր գործընկերների հետ զրույցում ասաց, որ ավտոմեքենան թեթև վնասվել է, լուրջ բան չի եղել, ոչ ոք չի տուժել: Ինչ վերաբերում է հարցին, թե վթա՞ր է եղել, նա ասաց, որ չի կարող ասել: «Դե հիմա կարող է սղացրել է մեքենան»,-ասաց նա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր