211652_close_icon
views-count2837 դիտում article-date 10:38 02-02-2017

Խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները», այլ «ձայն բերողները». «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխությունների ամենադրական հետևանքը լինելու է քաղաքական ուժերի դերի բարձրացումը։ Տեսականորեն այդպես մտածողներն ու այդպես համոզողները, իհարկե, իրավացի էին, քանի որ պառլամենտական կառավարման համակարգը, այսպես թե այնպես, ենթադրում է որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերի բարձրացում։ Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։ Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում հայտնվելու ամենամեծ շանսերը ստացել են տեղերում «ձայն բերողները», որոնց հնարավորություններն անգամներով ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների, քաղաքական անձանց կշիռը։ Նոր Օրենսգիրքն ու Սահմանադրությունը նմաններին հնարավորություն է տալիս ընդամենը «գրվել» որևէ կուսակցության ցուցակում ու մասնակցել ընտրություններին։ Արդյունքում՝ ձևով քաղաքական ուժերի դերակատարությունն իսկապես մեծանալու է, բովանդակությամբ՝ նվազելու, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենք խորհրդարանում ներկայացվածության առումով լինելու են շատ ավելի ոչ քաղաքական, քան այսօր։ Որովհետև առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները»՝ բառի գաղափարական, ծրագրային իմաստով, այլ «ձայն բերողները»՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքականության վերացումը, իհարկե, ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որի սահմանած խաղի կանոններով այդ գործին լծվել են բոլորը՝ իրենց քաղաքական հնչեղ անվանումներով»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր