211652_close_icon
views-count2579 դիտում article-date 10:05 02-02-2017

Ընտրությունների օրը նշանակված է ապրիլի 2-ին։ Այս պահին սա է. Տիգրան Մուկուչյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ին կայացած նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը... երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդեց, թե ընտրությունների օրը չի փոխվի։ «Ասված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր։ Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել.. Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին։ Այս պահին սա է»,– ասել է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր