211652_close_icon
views-count4099 դիտում article-date 09:58 02-02-2017

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057666/]հաղորդել [/url]էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է: ՊԲ հակադիվերսիոն գործողությունների մասին առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ երեկ մեր կողմից տարածված հաղորդագրության մեջ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր