211652_close_icon
views-count7954 դիտում article-date 09:48 02-02-2017

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են։ Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով։ Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը։ «Ո՛չ, նման բան չկա։ Ես նման տեղեկություններ չունեմ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր Աժ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր