211652_close_icon
views-count69006 դիտում article-date 09:37 02-02-2017

Արտակարգ իրավիճակ Քարակերտ-Թալին ճանապարհին. մինչ Թալինի ճանշինի պետը «հօդս է ցնդել», մեծ թվով գյուղացիներ տեղի ոստիկանապետի և զինկոմի տեղակալի հետ «թաղվել են» ձյան մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը ձմռան եղանակային այս անբարենպաստ պայմաններում հիմնականում իրենց աշխատանքները կատարում են մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով, որպեսզի ճանապարհները սպասարկող Ճանշինի պատասխանատուները կատարեն անհրաժեշտ աշխատանքներ՝ ձնաբքից ու մերկասառույցից ճանապարհները մաքրելու ուղղությամբ, որոշ ճանշինականներ, իրենց վեր դասելով, «արջաքուն են մտել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Քարակերտ-Թալին ավտոճանապարհին։ Թալինի Ճանշինի պատասխանատուների անփույթ աշխատանքի «շնորհիվ» նշված ճանապարհահատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Քարակերտից գյուղացիները 2 հիվանդի փորձել են տեղափոխել Թալինի բժշկական կենտրոն, սակայն ապարդյուն. «թաղվել են» ձնաբքի մեջ։ Իսկ տեղի ճանշինի պատասխանատուները նրանց հեռախոսազանգերին պատասխանել են. «Ինչքան կարում ենք, էդքան անում ենք»։ Այսօր ճանապարհի ձնաբքի և մերկասառույց պատճառով նշված հատվածում ձյան մեջ են «թաղվել» Թալինի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը, Թալինի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Հայկազ Գրիգորյանը և 10-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Քանի որ Թալինի ճանշինը «հօդս է ցնդել», ստիպված քաղաքացիները ոստիկանապետի և զինկոմի տեղակալի հետ համատեղ իրենց ուժերով են մեքենաները դուրս բերում նշված հատվածից։ Մի քանի ավտոմեքենաների «զաշիտնիկն» էլ պոկվել է։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ինչ այս տարվա ձմեռը սկսվել է, նշված հատվածում ձյունը ճանապարհները սարքել է անանցանելի։ Թալինի ճանշինի աշխատակիցներից ոչ մի անգամ չեն բարեհաճել գոնե ձևական նշված հատվածով մի անգամ տեխնիկա անցկացնեն, ինչի պատճառով էլ գրեթե ամեն օր այս հատվածում վթարներ են լինում։ Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում, իսկ եթե ճանապարհը մնա նույն վիճակում, ինչպես հիմա է, ապա Թալինի ճանշինի պետ Արմեն Մկրտչյանը, լավ կանի՝ այդ ուղղությամբ մտածի, ոչ թե, երբ իմանա, վերևից ստուգողներ են գալու, այդ ժամանակ նոր գործի կդնի իր մարդկային խիղճը՝ մաքրի ճանապարհը, որ մարդիկ վթարի չենթարկվեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր