211652_close_icon
views-count13161 դիտում article-date 02:21 02-02-2017

Անգլիա. Յակուպովիչը թույլ չտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել ետնապահներից «Հալ Սիթիին»` 0:0: Հանդիպման հերոսը դարձավ «Հալ Սիթիի» դարպասապահ Էլդին Յակուպովիչը, որը ետ մղեց մանկունյանցիների բոլոր հնարավոր և անհնարին հարվածները, իսկ մի դեպքում միգուցե տարվա սեյվի հեղինակ դարձավ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և շարունակում է մնալ ավանդական 6-րդ տեղում: «Հալ Սիթին» այս միավորի շնորհիվ լքեց վերջին տեղը: [b]Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր [/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի»՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր