211652_close_icon
views-count16751 դիտում article-date 22:16 01-02-2017

Արմավիրի մարզի «Արջաղբյուր» գազալցակայանի դիմաց ատոմակայանի օպերատորը Nissan-ով բախվել է Ոստիկանության զորքերի ծառայողի Volkswagen-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիր –Երևան ավտոճանապարհի «Արջաղբյուր» գազալցակայանի դիմաց բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Վերդյանի վարած Nissan March մակնիշի 28 ՏՏ 288 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Հենրիկ Եղոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 60 ՏՏ 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնւոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Օգսեն Գերմանյանը և Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մանուկ Իսախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ ՃՈ հետաքննիչ Ն. Պետրոսյանի գլխավորությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Nissan March-ի վարորդ Ա. Վերդյանը և նա է բախվել Volkswagen-ին, իսկ նա աշխատում է Հայկական ատոմային էլեկտրակայանում՝ որպես օպերատոր: Իսկ Volkswagen-ի վարորդ Հ. Եղոյանն ու նրա ուղևորներ, հիվանդանոց տեղափոխված Օ. Գերմանյանն ու Մ. Իսախանյանը աշխատում են ՀՀ Ոստիկանության զորքերում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր