211652_close_icon
views-count4709 դիտում article-date 20:07 01-02-2017

«Բորուսիան» Օբամեյանգին փոխարինող է գտել

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է 50 մլն եվրո առաջարկել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսի համար: Սակայն այդ առաջարկը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից: Ավելի վաղը Օբամեյանգը հայտարարել էր, որ նոր խաղամակարդակի բարձրանալու համար իրեն անհրաժեշտ է փոխել թիմը: Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 80 մլն եվրո: 50 միլիոն եվրո հրաժարագնի արժեքն է, որը նշված է «Ատլետիկի» և Ուիլյամսի պայմանագրում: 22-ամյա խաղացողը բասկյան թիմի կազմում 89 հանդիպում է անցկացրել և դարձել 20 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր