211652_close_icon
views-count25042 դիտում article-date 20:00 01-02-2017

Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ը, BMW-ն ու 06-ը. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան –Գյումրի ավտոճանապարհի Առուճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 CQ 053 համարանիշի, BMW մակնիշի 35 FM 544 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 09 ՍՕ 488 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի և ոչ մի ձյուն ու մերկասառույց չի եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր