211652_close_icon
views-count4634 դիտում article-date 20:31 01-02-2017

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի «PARK INN» ցանցի հյուրանոցներում ավելի քան 300 մարդ է թունավորվել

Այսօր՝ փետրվարի 1-ին, Սանկտ Պետերբուրգի «PARK INN» ցանցի «Պրիբալտիյսկայա» հյուրանոցում 200 մարդ է հոսպիտալացվել թունավորման ախտանիշով: Այս մասին հայտնում է Flashnord լրատվականը: Այս պահին հյուրանոցի բակում հերթապահում են շտապօգնության բրիգադները: Աղբյուրի տեղեկություններով՝ նույն իրավիճակն է տիրում նշված ցանցի Մոսկվայում գտնվող հյուրանոցում, որը գտնվում է «Սոկոլնիկի» մետրոյի կայարանի հարևանությամբ: ՌԴ մայրաքաղաքի հյուրանոցում թունավորվել է 100 մարդ: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2017թ.-ի հունվարին, Մոսկվայի նույն հյուրանոցում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել էր 100 մարդ:

Նմանատիպ նյութեր