211652_close_icon
views-count78674 դիտում article-date 19:15 01-02-2017

Նոր Մոսկվայում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 9 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Մոսկվայի Վարշավսկոյե խճուղում՝ Պոդոլսկ քաղաքի ճանապարհին, ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 9 հոգի: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Այսօր՝ փետրվարի 1-ին, կեսօրին Toyota и «УАЗ» ավտոմեքենաները մայրուղում միմյանց են բախվել, ինչի հետևանքով 2 տրանսպորտային միջոցներում էլ հրդեհ է բռնկվել: Կա 9 զոհ, ևս 3-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ 9 զոհերից 3-ը՝ «УАЗ»-ի ուղևորները, չեն կարողացել դուրս գալ մեքենայից և ողջ-ողջ այրվել են: Ներկայացնում ենք համացանցում հրապարակված՝ ավտովթարից րոպեներ անց արված տեսանյութը: *** Պարզվել է, որ մահացածներն ու տուժածները Ուզբեկստանի, Ղըրղըզստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր