211652_close_icon
views-count3559 դիտում article-date 18:43 01-02-2017

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները. Արոնյանը 7-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` փետրվարի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2827), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ուեսլի Սոն (2822): Լևոն Արոնյանը (2785) ընթանում է 7-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2679) գտնվում է 62-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)` 67-րդ և Գաբրիել Սարգսյանը (2666) ` 86-րդ: [b]Լավագույն տասնյակ.[/b] 1.Մագնուս Կարլսեն – 2838 2.Ֆաբիանո Կարուանա – 2827 3.Ուեսլի Սո – 2822 4.Վլադիմիր Կրամնիկ – 2811 5.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2796 6.Վիշվանաթան Անանդ – 2786 7.Լևոն Արոնյան – 2785 8.Հիկարու Նակամուրա – 2785 9.Սերգեյ Կարյակին – 2783 10.Գիրի Անիշ – 2769 Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2651): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2583): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2558): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 31-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 39-րդ: [b]Լավագույն տասնյակ.[/b] 1.Հոու Յիֆան – 2651 2.Ցզյու Վենցզյուն – 2583 3.Աննա Մուզիչուկ – 2558 4.Համփի Կոներու – 2557 5.Ալեքսանդրա Կոստենյուկ – 2549 6.Մարիա Մուզիչուկ – 2546 7.Հարիկա Դրոնավալի – 2539 8.Վիկտորիա Չմիլիտե – 2538 9.Կատերինա Լահնո – 2530 10.Դզագնիձե Նանա – 2525 Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) գտնվում է 27-րդ հորիզոնականում ,Հայկ Մարտիրոսյանը (2529) ` 29-րդ, Տիգրան Հարությունյանը (2515)` 36-րդ: [b] Լավագույն տասնյակ [/b]1.Վեյ Յի – 2725 2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2684 3.Սյուն Ջեֆֆրի – 2674 4.Վլադիսլավ Արտեմև – 2655 5.Մաթիաս Բլուբաում – 2640 6.Գրիգորի Օպարին – 2625 7.Վավուլին Մաքսիմ – 2604 8.Թարի Արյան – 2596 9.Ալեկսեենկո Կիրիլ – 2588 10.Արավինդ Չիտամբարամ – 2588 Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 34-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 54-րդ, Սերգեյ Մովսիսյանը (2693) `57-րդ, Գաբրիել Սարգսյանը (2673) ` 75-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (2883) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Դին Լիժենը (2875) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 24-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյան (2717)` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 55-րդ և Վլադիմիր Հակոբյան (2654)` 93-րդ:

Նմանատիպ նյութեր