211652_close_icon
views-count1891 դիտում article-date 18:36 01-02-2017

ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է դրել կոռուպցիայի դեմ պայքարը. Պյոտր Սվիտալսկի

«Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մասին ազդարարող ասուլիսին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտրս Սվիտալսկին հայտարարեց, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակությանը կոռուպցիան վերացնելու պայքարում: «Այս տարի մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն է ստեղծվելու: Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է դրել կոռուպցիան վերացնելու պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, ներդրվելու են անհրաժեշտ գործիքներ կոռուպցիան վերացնելու համար»,– ասաց նա: «Ունենք նաև շատ վարպետ և նպատակասլաց քաղհասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում: Ապացուցելու կարիք չկա, որ կոռուպցիան համաշխարհային խնդիր է: Որոշ երկրներ դիմագրավում են հաջողությամբ, մյուսները՝ ոչ»,- ասաց ԵՄ դեսպանը և հավելեց, որ գործադրված ջանքերի հաջողությունը մեծապես կախված է քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքից: Այս առումով դեսպան Սվիտալսկին կարևորեց հասարակության վստահությունը վայելող անկախ մարմնի ձևավորումը:

Նմանատիպ նյութեր