211652_close_icon
views-count33947 դիտում article-date 18:04 01-02-2017

Պարգև արժանավորին. Անդրանիկ Դանոյանը պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Անդրանիկ Բորիսի Դանոյանը (մարտական անունը՝ Բդոլ) ծնվել է 1966 թվականի հունվարի 14-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում: 1984 թվականին, զորակոչվել է Սովետական բանակ և իր զինծառայությունն անց է կացրել Կամչատկայում՝ որպես փոխհրամանատար: Զորացրվել է սերժանտի կոչմամբ: 1990-ական թվականների սկզբից Երկրապահ-կամավորականների Մասիսի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ եղել Լաչինում, Երասխում, Մատաղիսում, Մարտունիում, Տոնաշենում, Հորադիսում և այլուր: Պատերազմից հետո աջակցել է անկախ Հայաստանի բանակաշինության գործընթացին և զորացրվել փոխգնդապետի ուսադիրներով: 2016թ.-ի ապրիլյան պատերազմը կրկին կանչեց նրան Արցախ և նա իր նախկին հրամանատարի՝ Մասիսի Սայադի և իր հին մարտական ընկերների հետ միասին կրկին կամավորագրվեց և համալրեց նորաստեղծ «Հայդուկ» ջոկատի շարքերը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերից հաշված, մոտ 45 օր ու գիշեր եղավ Արցախյան առաջնագծում և կանգնեց մեր սահմանապահ առյուծ տղերքի կողքին: Փոխգնդապետի կոչումն ու հարուստ մարտական անցյալը կրելով հանդերձ՝ երբեք չհպարտացավ, չգոռոզացավ և հարկ եղած դեպքում անգամ շարքայինների, դասալիքների և զինապարտ կամավորականների կողքին հավասարի պես մասնակցեց նաև հողաշինարարական-ինժեներական աշխատանքներին: Երբեք չվախեցավ և չխուսափեց դժվարություններից, հոգատար վերաբերմունքն ու բարի ժպիտն էլ երբեք չհեռացան նրանից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ա. Դանոյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Շնորհավորում ենք նվիրյալ հայորդուն և մաղթում երկար կյանք և քաջառողջություն: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր