211652_close_icon
views-count4011 դիտում article-date 16:45 01-02-2017

Արսեն Վենգեր. Ցանկանում ենք այս պարտությունը փոխհատուցել «Չելսիի» դեմ լավ խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է «Ուոթֆորդից» կրած պարտությունը (1:2) անդրադառնալ իր խաղացողների վրա` «Չելսիի» դեմ խաղից առաջ: «Չեմ կարող ասել ազդեցության մասին: Մենք երբեք չենք գտնվել նման իրավիճակում, երբ պետք է պարտվեինք: Միշտ ցանկանում ենք հաղթել, այդ թվում` հաջորդ խաղում: Մենք ցանկանում ենք «Ուոթֆորդից» կրած պարտությունը փոխհատուցել «Չելսիի» դեմ լավ խաղով: Իսկ այս խաղում մենք պատրաստ չէինք փորձությունների և պատժվեցինք զգոնությունը կորցնելու համար` բարձր գին վճարելով դրա համար», ասել է Վենգերը: Նշենք, որ ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվար 4-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր