211652_close_icon
views-count17702 դիտում article-date 16:35 01-02-2017

Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում իսկական տոն էր. ապագա զինվորները իրենց երգ ու պարով զարմացրեցին հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցի դահլիճում թևածում էր տոնական տրամադրությունը. մեծ ոգևորությամբ տոնվում էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուսուցիչների կողմից պատրաստված և երեխաների մասնակցությամբ գեղեցիկ միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ, ինչպես նաև վերջերս զորացրված դպրոցի նախկին աշակերտները: Հայրենասիրական երգերով, պարերով ու բանաստեղծություններով երեխաները պատմեցին Հայոց բանակի կազմավորման ընթացքի և բանակային կյանքի մասին, արժևորեցին մեր երիտասարդ հանրապետության կյանքում զինված ուժերի ունեցած կարևոր դերն ու նշանակությունը, ինչպես նաև իրենց իսկ ձեռքերով պատրաստել էին կենաց ծառ, որը նվիրված էր հերոսացված զինվորների հիշատակին: Միջոցառումը մի անգամ ևս փաստեց, որ դպրոցում լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը և մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+

Նմանատիպ նյութեր