211652_close_icon
views-count19603 դիտում article-date 15:03 01-02-2017

Ծանրոցներ՝ զինվորներին. մեկնարկում է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ձեռնարկած համատեղ նոր ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանը, «Արամազդ» ջոկատը, «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունը, «Տիգրան Մեծ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, «Խավմեգ» վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների ազատամարտիկների ՀԿ-ն համատեղ իրականացնում են ծրագիր՝ ժամկետային զինծառայողների համար նախատեսված փաթեթների և ծանրոցների տեղափոխում, Հայաստանի և Արցախի զորամասեր: Ծանրոցները հավաքագրվում են Արմավիրի «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 149): [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Կիմ Երիցյան» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը մանրամասնեց, որ փոխադրումները կատարվելու են հետևյալ ուղերթով. Արմավիրի «Տիգրան Մեծ» վարժարան, Արարատ, Զանգակատուն, Սիսիան, Գորիս, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մադաղիս, Եղնիկներ, Քարվաճառ, Վարդենիս, Սևան, Արմավիր։ «Վահագն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը ևս միացել է նախաձեռնությանը: Ծրագրի ծանրոցների փոխադրումը կմեկնարկի Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին և կվերսկսվի ամեն ամսվա 5-ին: Եթե կան կազմակերպություններ կամ անհատներ, որ ցանկանում են միանալ միջոցառմանը, տեղեկանալ մանրամասների մասին կամ հանդես գալ նոր ծրագրերով կարող են զանգահարել՝ 098-13-03-62, 093 35 35 02 հեռախոսահամարներով։ Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր