211652_close_icon
views-count13060 դիտում article-date 14:31 01-02-2017

Ժոզե Մոուրինյո. Դուք ի՞նչ է, ցանկանում եք, որ Մխիթարյանին չխաղացնե՞մ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել մանկունյանցիների մեկնարկային կազմում հարձակվող Անտոնի Մարսյալի հեռանկարների մասին: «Մարսյալը շատ բան է արել, որպեսզի հայտնվի պահեստայինների նստարանին: Նա պետք է իրեն ավելի լավ դրսևորի նրանց համեմատ, որոնք խաղադաշտում հավակնում են նույն դիրքին: Նրա դիրքը մեր ակումբում նրանցից մեկն է, որտեղ մենք շատ տարբերակներ ունենք: Դուք ի՞նչ է, ցանկանում եք, որ ես դուրս հանե՞մ Մխիթարյանին այն բանից հետո, երբ նրան Անգլիայի Գավաթում` «Ուիգանի» հետ հանդիպման (4:0) լավագույն խաղացող ճանաչեցին: Ես չեմ կարող դա անել: Ես ձգտում եմ իմ խաղացողների հետ ազնիվ լինել: Մխիթարյանը հիանալի է խաղում, նա «Հալ Սիթիի» հետ խաղին կմասնակցի: Ամեն ինչ պարզ է», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր