211652_close_icon
views-count4699 դիտում article-date 14:38 01-02-2017

Հրապարակվել է բնակության համար աշխարհի լավագույն 21 երկրների վարկանշային ցուցակը

InterNations կազմակերպությունը, որն օգնում է մարդկանց օտար երկրներում բնակություն հաստատելու հարցում, կազմել է բնակության համար լավագույն երկրների վարկանշային ցուցակը, գրում է Business Insider-ը։ Հարցումն անցկացվել է 174 ազգերի 14,300 ներկայացուցիչների շրջանում, ովքեր բնակվում են 191 երկրներում։ Վերջիններս պետք գնահատեին 1-7 բալանոց աղյուսակը, որում ընդգրկված է 43 չափանիշ/առողջապահություն, անվտանգություն, հանգիստ, ճանապարհորդություն և այլն/։ Այսպիսով, Թայվանը հայտնվել է 1-ին հորիզոնականում։ Իրենց ձայնը այդ երկրի համար հիմնականում տվել են կին հարցվածները /առավելապես բժշկական սպասարկման հասանելիության առումով/։ 2-րդ և 3-րդ տեղերում Ավստրիան /տրանսպորտային ենթակառուցվածքներով/ ու Ճապոնիան /բնակչության խաղաղասիրությունը/ են։ Աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցրել է Դանիան /39-ժամյա աշխատանքային գրաֆիկ և խնդիրներ՝ կապված մանկական առողջապահության հետ/։ Ամբողջական ցուցակը՝ [url=http://www.businessinsider.com/internations-countries-with-the-best-quality-of-life-in-the-world-for-expats-2017-1/#21-denmark-the-country-has-the-shortest-working-week-out-of-all-those-surveyed-at-39-hours-however-it-fell-down-the-list-for-quality-of-life-during-to-scoring-low-on-childcare-options-and-availability-1]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր