211652_close_icon
views-count4252 դիտում article-date 21:26 01-02-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 1-ին

1411 թ. – ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։ 1868 թ. – ծնվել է Հովհաննես Քաջազնունին, հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ (մահ. 1938 թ.)։ 1896 թ. – կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։ 1901 թ. – ծնվել է Կլարկ Գեյբլը, ամերիկացի դերասան, 1930-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը (մահ. 1960 թ.) 1944 թ. – մահացել է Ֆրեյդուն Աղալյանը, հայ ճարտարապետ (ծն. 1872 թ.)։ 1945 թ. – մահացել է Յոհան Հայզինգան, հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, (ծն. 1876 թ.)։ 1954 թ. – ծնվել է Միքայել Ապրեսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ. 2012 թ.)։ 2003 թ. – թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։ 2008 թ. – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։ 2012 թ. – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 70-ից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր