211652_close_icon
views-count17418 դիտում article-date 11:20 01-02-2017

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ հյուրընկալեց օրինախախտ ու խմած վարորդներին, ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի «գաի պլաշչադկան» կրկին լցվել է հերթական օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա, որոնցից 37-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Վարորդների մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասն էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ «Գաի պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հիշեցնում ու հրդորում է բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չնստել ավտոմեքենայի ղեկին, ինչպես նաև սթափ վարորդներին՝ չարհամարհել ու չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, հատկապես ձմռան այս անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, այլապես բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր