211652_close_icon
views-count11448 դիտում article-date 10:37 01-02-2017

Մի հատ զանգեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու հարցրեք՝ դուք ճի՞շտ եք արել. Սասուն Միքայելյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» օրաթերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասունի Միքայելյանի հետ: «Մենք գնում ենք իշխանափոխության, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տա ժողովուրդը։ Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա: Հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք: Ասենք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու. նա պատասխանել է. «Եթե ժողովուրդը տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն։ Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է, պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովուրդի ձայնը ապարդյուն չանցնի»։ Սասուն Միքայելյանը հավելել է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, մինչև չհեռանա՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվելու։ Հիշեցմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքի անդամ էր Սասուն Միքայելյանը, և ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին կոչ էր անում, ասում էր՝ ընտրակաշառքը վերցրեք, բայց ձայնը տվեք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր