211652_close_icon
views-count3458 դիտում article-date 13:20 01-02-2017

Իսրայելը Հորդանանի արևմտյան ափին կկառուցի ևս 3000-ից ավելի բնակելի տուն

Իսրայելի կառավարությունը, անտեսելով միջազգային կառույցների զգուշացումները, պատրաստվում է Հորդանանի արևմտյան ափին ևս 3000 տուն կառուցել։ Այդ մասին, ինչպես նշում է Interfax-ը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հաստատել եմ շինարարության նախարարի՝ ավելի քան 3000 նոր տուն կառուցելու մասին առաջարկը»-Twitter-ի իր էջում գրառել է Նեթանյահուն։ Նշենք, որ Թել-Ավիվը շարունակում է արհամարհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որն այդ շնարարությունն անվանում է անօրինական և կոչ անում դադարեցնել։ Իսրայելական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հույս են կապում ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով քննադատել էր ՄԱԿ-ի բանաձևը և այդ հարցում ԱՄՆ-ի նախկին ադմինիստրացիայի դիրքորոշումը։ Փետրվարին Նեթանյահուն պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Վաշինգտոն։

Նմանատիպ նյութեր