211652_close_icon
views-count3993 դիտում article-date 13:59 01-02-2017

Հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսի կինը եռյակի է լույս աշխարհ բերել

Հայտնի փոփ երգիչ Ֆարել Ուիլյամսն ու նրա կինը՝ Հելեն Լասիչանը, միանգամից 3 երեխաների ծնողներ են դարձել, գրում է Daily Mail-ը։ Կայքը նշում է, որ աստղային զույգի երեխաները ծնվել են դեռևս այս տարվա հունվարի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ։ Երգչի ներկայացուցիչը չի նշել, թե երեխաները ինչ սեռի են, ինչպես նաև նրանց անունները, սակայն ասել է, որ և մայրը, և փոքրիկներն իրենց շատ լավ են զգում։

Նմանատիպ նյութեր