211652_close_icon
views-count1866 դիտում article-date 10:07 01-02-2017

ՀՀ արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերումը ձևական և ծիծաղելի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2016 թվականը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերում մատնանշել է ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը: Մինչդեռ իրականում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելն ընդամենը ձևական երևույթ էր. 2016թ. ընթացքում Ադրբեջանի կողմից ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև ՀԱՊԿ անդամ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների բազմաթիվ փորձեր եղան, ու թեև ռազմաքաղաքական այդ դաշինքը, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արձագանքել նման գործողություններին (ի դեպ, այդ մասին մի քանի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանն է խոսել ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մոտ դժգոհել), անգամ Հայաստանի նախագահության ընթացքում որևէ ծպտուն չլսվեց: Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ դեռ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Ղազախստանի և Բելառուսի նախագահների պատճառով այդ հարցը հետաձգվում է անընդհատ: Ու այդքանից հետո ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերում, առնվազն ծիծաղելի է: Չնայած՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը 2016թ. ընթացքում այդպես էլ որևէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, այլ ընթացել է ձախողումների ճանապարհով, ամենափոքր դրական իրադարձությունն էլ կարելի է ձեռքբերում համարել: Նաև նախարարի՝ 2017-ի հունվարի վերջին օրը 2016-ի տարվա ամփոփում անելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր