211652_close_icon
views-count1743 դիտում article-date 11:13 01-02-2017

ՄԱԿ ԱԽ-ն հորդորում է Սիրիայի հակամարտող կողմերին մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի հակամարտող կողմերին մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին, որոնք նախատեսված են անցկացնել փետրվարի 20-ին, հայտնում է Ria Novosti-ն։ «Անվտանգության խորհրդի անդամներն ակնկալում են միջսիրիական բանակցությունների վերսկսում, աջակցում Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրային, որքան հնարավոր է, շուտ վերսկսել Ժնևում բանակցությունները, և կոչ անումհակամարտող կողմերին առանց որևէ նախապայմանների մասնակցել դրանց»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ԱԽ-ն հունվարի 23-24-ին Աստանայում անցկացված բանակցություններն անվանել է կարևոր քայլ՝ դեպի միջսիրիական բանակցային գործընթացի վերսկսում՝ ՄԱԿ ԱԽ-ի հովանու ներքո։ Նշենք, որ ավելի վաղ դե Միստուրան հայտարարել էր, որ եթե սիրիական ընդդիմության պատվիրակության կազմը մինչև փետրվարի 8-ը չկազմվի, ապա ինքն անձամբ այն կկազմի։

Նմանատիպ նյութեր