211652_close_icon
views-count24195 դիտում article-date 00:04 01-02-2017

ՌԴ Կալուգայում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կալուգայի շրջանի «Գանձակ» սրճարանում իրավապահները ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ։ Ա. Մկրտչյանը վերահսկում է Կալուգայի շրջանը, որը հաճախ անվանում են նրա «արգելոցը»։ Իր եկամուտների մեծ մասը նա ստանում է խոշոր դրամական միջոցների անօրինական կանխիկացումից: Նման գործողություններից մեկի ժամանակ էլ նրան ձերբակալել են։ Իրավապահների գործողության ընթացքում «օրենքով գողի» ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։ Հայտնի է, որ Արսեն Երևանսկին հանգուցյալ «օրենքով գող» «Կնդոյի» զարմիկն է: Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 9 մարդ: Ձերբակալվածներից մի քանիսի, այդ թվում՝ Ա.Մկրտչյանի մոտ, հայտնաբերվել է թմրանյութ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր