211652_close_icon
views-count2819 դիտում article-date 21:04 31-01-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի տնօրենին

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային գրադարանի հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Ռենալդաս Գուդաուսկասին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու կապակցությամբ։ Իր հերթին Լիտվայի ազգային գրադարանի տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստանի Ազգային գրադարանի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։ Դեսպան Մկրտչյանը հանդիպման ավարտին Լիտվայի Ազգային գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը նվիրված գրականություն՝ հավելելով, որ հետագայում ևս գրադարանին կտրամադրվեն Հայոց պատմությանը և մշակույթին նվիրված տարբեր գրքեր։

Նմանատիպ նյութեր