211652_close_icon
views-count3478 դիտում article-date 19:00 31-01-2017

Ժոզե Մոուրինյո. Էշլի Յանգը միանշանակ կմնա թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Էշլի Յանգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի ակումբը: «Էշլի Յանգը միանշանակ մնալու է «Մանչեսթեր Յունայթեդում»: Վաղը նա հայտավորվելու է հանդիպմանը», ասել է պորտուգալացին: Ավելի վաղը հաղորդվել է, որ չինական «Շանդուն Լունենը» և Պրեմիեր Լիգայի երեք թիմ ցանկանում են ձեռք բերել Յանգին: Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 խաղի:

Նմանատիպ նյութեր