211652_close_icon
views-count4496 դիտում article-date 16:29 31-01-2017

Պարային թռիչքդ հասավ երկինք, Նորայր Գասպարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 27-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Պարի աստղեր» պարային համույթի սան և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնը՝ Սյունիքի մարզպետի և «Պարի աստղեր» պարային համույթի հետ համագործակցությամբ, իրականացրեց Նորայր Գասպարյանի վաղեմի երազանքը։ Ծառայությունից հետո Նորայրը պատրաստվում էր մեծ շուքով նշանավորել խմբի 23-րդ տարեդարձն իր ծննդավայր Կապանում։ Սակայն ապրիլյան պատերազմն անկատար թողեց տաղանդավոր և կենսախինդ երիտասարդի երազանքները։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր հերոսների հիշատակը: Վարագույրը բացվեց, և բեմում կանգնած էր հերոսը: Հերոսն ապրեց ու ապրեցրեց: Ամբողջ երեկոյի ընթացքում ներկաների մոտ զգացվում էր տխրություն, կարոտ, թախիծ դեպի Նորիկը, բայց ամենամեծ զգացումը բոլորի մոտ հպարտությունն էր, որ ունեցել են Նորայր Գասպարյան մարդուն։ «Պարի աստղեր» պարային համույթի տարբեր տարիքային խմբերի սաները հանդես եկան պարային բեմադրություններով, որոնց թեմատիկ ակնարկը հիմնականում բանակն էր: Հուշ-երեկոն ուղեկցվում էր նաև Նորայրի ապրած կյանքի, պարային համարների և բեմադրությունների մասին պատմող տեսանյութերով: «Պարի աստղեր» պարային համույթը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի և Կապանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ սահմանել է Նորայր Գասպարյանի անվան պարային մրցանակաբաշխություն, որը կդառնա ավանդական և շարունակական բնույթ կկրի։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր