211652_close_icon
views-count3493 դիտում article-date 14:55 31-01-2017

Յուրգեն Կլոպ. Գիտեմ, որ շատերն են ցանկանում, որ հաղթենք «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է ԱՊԼ-ի 23-րդ տուրի կենտրոնական խաղին` ընդդեմ «Չելսիի»: «Ես վստահ եմ, որ պրեմիեր լիգայի շատ թիմեր շատ են ցանկանում, որպեսզի մենք հաղթենք «Չելսիին»: Եթե «Չելսիի» առավելությունը կրճատենք, ապա երկրպագուների համար մրցաշարը էլ ավելի դիտարժան կլինի: Բայց դա ոչինչ չի նշանակում: Մենք ցանկանում ենք վաստակել այդ երեք միավորը` դա նման բարձր մակարդակի համար բավարար խթան է: Մեզ միավորներ են անհրաժեշտ, մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ ժամանակ ծախսել և վատնել միավորները: Բայց առայժմ չպետք է մեզ խաբենք, թե կարող ենք հասնել «Չելսիին», ասել է Կլոպը: Նշենք, որ ներկայումս «Չելսին» «Լիվերպուլին» գերազանցում է 10 միավորով: Հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով կեսգիշերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր