211652_close_icon
views-count6824 դիտում article-date 22:10 31-01-2017

Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը իրականացնում է բարեգործական ակցիաներ

Աշխարհահռչակ աստղ Ջասթին Թիմբերլեյքը հայտնի է իր բարեգործություններով։ 2001 թվականին նա հիմնադրել է «Ջասթին Թիմբերլեյք հիմնադրամը», որն ի սկզբանե դպրոցներում ֆինանսավորել է երաժշտական կրթական ծրագրեր։ 2005 թվականի հոկտեմբերին Գրեմմի ասոցիացիան մրցանակ է շնորհել Թիմբերլեյքին Թենեսիում իր մարդասիրական ջանքերի համար։ 2007 թվականին Ավստրալիայում ունեցած իր համերգների եկամուտից նա նվիրաբերել է 100.000 դոլար Wildlife Warriors հիմնադրամին։ 2008 թվականի մարտին նա 100.000 դոլար է նվիրաբերել Մեմֆիսի Ռոք ընդ Սոուլ թանգարանին, և ևս 100.000 դոլար նա նվիրաբերել է Մեմֆիսի երաժշտական հիմնադրամին։ 2007 թվականին PGA Tour ընկերությունը հայտարարեց, որ Թիմբերլեյքը վարելու է Լաս Վեգասում անցկացվելիք «Շրայներս հիվանդանոցները բաց են երեխաների համար» բարեգործական ծրագիրը։ 2012 թվականի վերջին Թիմբերլեյքը իր կնոջ՝ Ջեսիկա Բիլի և պրոդյուսեր Թիմբալենդի հետ միասին վերմակներ, ուսապարկեր և այլ անհրաժեշտ իրեր բաժանեցին Նյու Յորքի Ֆար Ռոքավեյ թաղամասի այն բնակիչներին, ովքեր տուժել էին Սենդի փոթորկից։

Նմանատիպ նյութեր