211652_close_icon
views-count2357 դիտում article-date 15:44 31-01-2017

Բրյուսելում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում

Հունվարի 29-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ տանը կայացավ «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի՝ դասական երաժշտության համերգը, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության և Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ: Միջոցառման սկզբում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ներկաներին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ մինչդեռ Հայոց բանակն ամուր պաշտպանում է մեր երկրի սահմանները, անկախությունն ու մեր ընտանիքների խաղաղությունը, հարկ է դիվանագիտական, լոբբիստական և համայնքային կառույցների ջանքերն ուղղել միջազգային հարթակներում Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու հետևողականորեն հակազդել բոլոր ագրեսիվ նկրտումներին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանը, դիվանագետներ, Բելգիայի հայ համայնքային կազմակերպությունների և հայ եկեղեցու ղեկավարներ, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր