211652_close_icon
views-count3511 դիտում article-date 13:47 31-01-2017

Ֆրանսիան խոստանում է պահպանել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը

Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է հանդես գալ Իրանի հետ ստորագրած միջուկային գործարքի պաշտպանի դերում, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է խզել։ Այդ մասին Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն։ Վերջինս, սակայն, նշել է, որ Իրանն էլ իր հերթին պետք է խստորեն պահպանի համապարփակ համաձայնագրի բոլոր կետերը։ «Ես պատրաստ եմ հանդես գaլ որպես համաձայնագրի պաշտpան, բայց և Իրանը պետք է անվերապահորեն հետևի գործարքի պայմաններին։ Ֆրանսիան այս հարցում լուրջ մտահոգություններ ունի, որոնք կապված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու մտադրության հետ»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր