211652_close_icon
views-count3167 դիտում article-date 10:42 31-01-2017

Արա Աբրահամյանն առնչություն չունի ընտրական գործընթացների հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, որ մամուլը գրում է Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքին Արա Աբրահամյանի ստվերային աջակցության մասին։ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Ադայանից «Իրավունքը» պարզեց՝ լուրերը հավաստի՞ են, թե՞ ոչ։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Աբրահամյանը ոչ մի առնչություն չունի ընտրական գործընթացների հետ։ Դա կլինի Արամ Գասպարիչ, կամ մեկ այլ քաղաքական գործիչ, կամ ուժ։ Նա չի սատարում ոչ մի քաղաքական ուժի։ Արա Աբրահամյանը հիմա ԱՄՆ-ում է և բուժվում է»,- ասաց Վլադիմիր Ադայանը։ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահը հիշեցրեց Արա Աբրահամյանի նախորդ տարվա հայտարարությունը՝ քաղաքական գործընթացներին չմասնակցելու մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր