211652_close_icon
views-count2948 դիտում article-date 12:41 31-01-2017

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատարը հրաժարվել է կատարել Թրամփի հրամանը և աշխատանքից հեռացվել

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Սալլի Եթսը հեռացվել է աշխատանքից. Նրա փոխարեն այդ պաշտոնը ստանձնել է Վիրջինիա նահանգի Արևելյան շրջանի դատախազ Դանա Բենտեն, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Twitter-ի իր միկրոբլոգում Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի գրառմանը։ Եթսը հայտարարել էր, որ երկրի արդարադատության նախարարությունը չի պաշտպանի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը դատարանում։ Նա նշել է, որ վստահ է իր դրա օրինականության մեջ։ Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սալլի Եթսը «դավաճանել է արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով կատարել օրինական հրամանը, որն ընդունվել է ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով»։

Նմանատիպ նյութեր