211652_close_icon
views-count4426 դիտում article-date 10:08 31-01-2017

Սեյրան Օհանյանը ԱԺ ընտրություններում գործակցելու համար դիմել է նաև Արթուր Բաղդասարյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաև «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել և պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից։ ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի հանդիպման ու նման հարցերի շուրջ քննարկման մասին։ «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,– հավելեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր