211652_close_icon
views-count2170 դիտում article-date 11:31 31-01-2017

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի ու Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է Gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտյան մատակարարումների արժեքն ընկել է 0,46%-ով և 1 բարելի դիմաց կազմել 52.39 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան մատակարարումների արժեքը նվազել է 0.20%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 55,17 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր