211652_close_icon
views-count6357 դիտում article-date 23:08 30-01-2017

Լեոնարդո Ուլյոա. Ռանիերին ինձ դավաճանեց, այլևս չեմ խաղալու «Լեսթերում»

«Լեսթերի» հարձակվող Լեոնարդո Ուլյոան հայտարարել է, որ այլևս մտադիր չէ խաղալ թիմի կազմում: «Ես գրում եմ «Լեսթերի» երկրպագուների հանդեպ ամենայն հարգանք տածելով: Զգում եմ, որ Ռանիերին ինձ դավաճանեց, իսկ ակումբը` ստորացրեց: Ես այլևս նրանց կազմում չեմ խաղալու», գրել է Ուլյոան իր թվիթերում: Ֆուտբոլիստի նման արձագանքը պայմանավորված է նրանով, որ «Լեսթերը» հրաժարվեց նրան 9 մլն եվրոյի դիմաց վաճառել «Սանդերլենդին»: Այս մրցաշրջանում արգենտինացին պրեմիեր լիգայում մասնակցել է ընդամենը 12 հանդիպման, միջինը խաղադաշտում անցկացնելով 20 րոպե:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր