211652_close_icon
views-count104790 դիտում article-date 20:18 30-01-2017

Ինչպե՞ս կամ ո՞ւմ օժանդակությամբ է աղմկահարույց սպանության դեպքով կարևորագույն կասկածյալ-մեղադրյալը լքել Հայաստանը՝ հայտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում

ՀՀ Գլխավոր դատախազ, պարոն՝ Ա. Դավթյանին Թիվ 12125816 քրեական գործով մեղադրյալ Խաչիկ Հակոբի Կոսյանի հայր՝ Հակոբ Խաչիկի Քոսյանից [b]Հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ,[/b] Ի լրումն իմ 26.01.2017թ.-ի դիմում-բողոքի հայտնում եմ, որ որդուս առաջադրված կեղծ և շինծու մեղադրանքի կարևոր վկաներից Հարություն Գրիգորյանը, որին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, իսկ կեղծ ցուցմունք կորզելուց հետո նրա մեղադրանքը փոխվել և նոր՝ հանցագործությունը պարտակելու վերաբերյալ, մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց ձերբակալությունը, փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով: Հիշյալ անձը շուրջ 10 օր առաջ լքել է ՀՀ-ն և մեկնել է ԱՄՆ, ինչի մասին ինձ հայտնի է դարձել այսօր: Խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու համար՝ • Հարություն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելուց առաջ կամ հետո ՀՀ սահմաններից դուրս գալն արգելելու վերաբերյալ արգելանք քննիչի կողմից կիրառվել է, թե՞ ոչ: • Եթե արգելանք կիրառվել է, ապա այն ու՞մ կողմից է հետագայում վերացվել: • Եթե կիրառված արգելանքը չի վերացվել, ապա ի՞նչ ճանապարհով է նշված անձը լքել ՀՀ-ն: • Եթե արգելանք չի կիրառվել, ապա արգելանքն ու՞մ կողմից պետք է կիրառվեր և ինչու՞ այն չի կիրառվել: Խնդրում եմ սույն դիմումս քննարկել 26.01.2017թ.-ի դիմում-բողոքիս հետ համատեղ: 28.01.2017թ.-ն [b]Հարգանքներով՝ Հակոբ Քոսյան[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/26/1057108/]ավելի վաղ[/url] տեղեկացրել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հ. Քոսյանը մինչ այս նույնպես դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին. Մեծարգո պարո՛ն Դավթյան, Նախքան դիմում-բողոքիս բուն բովանդակությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել ինձ և իմ ընտանիքը: Ես շուրջ 40 տարի աշխատել և ծառայել եմ տարբեր պետական մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ.-ին անցել եմ կենսաթոշակի, արդարադատության գնդապետ եմ: Ավագ որդիս՝ Խաչիկ Հակոբի Կոսյանը, 15 տարեկանում էքստեռն կարգով ավարտել է դպրոցը և ընդունվել ու ավարտել պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2010թ.-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 2011թ.-ին համաներման արդյունքում ազատվել է պատժի հետագա կրումից և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ.-ից վերապատրաստման է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, իսկ 2015թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում: Կրտսեր որդիս՝ Գրիգոր Հակոբի Կոսյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և այժմ սովորում է գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում, զուգահեռաբար աշխատելով «Դիստրիմէքս» ընկերությունում: Դուստրս՝ Արևիկ Հակոբի Քոսյանը, սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ես, որպես հայր, այս դիմում-բողոքը Ձեզ չէի հասցեագրի, եթե վերը նշված քրեական գործով կատարվեր օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննություն: Նախաքննական մարմինը զոհ գնալով տուժողի իրավահաջորդի՝ ոմն Մեյթիխանյանի, շանտաժներին ու սպառնալիքներին իրականացրեց ակնհայտ կողմնակալ նախաքննություն, որի արդյունքում շուրջ ութ ամիս է անմեղ որդիս գտնվում է անազատության մեջ: Ես հույս չունեմ, որ այս իրավիճակում դատարանը կիրականացնի արդար դատաքննություն, քանի որ տուժողի իրավահաջորդը արդեն հասկանալով, որ կարող է իր նպատակներին չհասնել, գործի է դրել իր ստոր մեթոդները այս անգամ արդեն ցանկանալով ծնկի բերել նաև դատարանին: Այնուամենայնիվ, իրականացված ոչ օբյեկտիվ նախաքննության արդյունքում ինչպե՛ս նախաքննական մարմինը, այնպե՛ս էլ հսկողություն իրականացնող դատախազը քավության նոխազ լինելով տուժողի իրավահաջորդի սպառնալիքներին, շինծու մեղադրանքով գործը գլորեցին դատարան, միայն թե «հանրաճանաչ» Մեյթիխանյանը գոհ լինի իրենց սարքած գործից: Քննության ընթացքում ինչպե՛ս իմ, այպե՛ս էլ որդուս պաշտպանի կողմից լրատվամիջոցներին տրված հրապարակումներն ու հոդվածները քննիչի ու դատախազի կողմից անտեսվել են, մինչդեռ իրավահաջորդի ամեն մի հրապարակումը նրանց կողմից դարձել է քննարկման առարկա և նույնիսկ դատախազն այդ հրապարակումներն արտատպելով ինտերնետային կայքերից, կից գրությամբ ուղարկել է քննիչին քրեական գործի նյութերին կցելու համար: Արդարացիորեն հարց է առաջանում, արդյո՞ք սա կողմնակալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում չէ: Ես տեղեկություններ ունեմ, որ քննիչը սերտ հարաբերությունների մեջ է տուժողի ընտանիքի հետ՝ մասնավորապես քննիչի կինը՝ Լիլիթ Ստեփանյանը, և տուժողի դուստրը՝ Ասյա Խաչատրյանը, միասին սովորել են Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցում: Դեռ ավելին՝ քննիչի զոքանչն ու կինը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը, աշխատում են միասին՝ Երևանի պետական համալսարանում: Նշված հանգամանքը ճշտելու համար խնդրում եմ հանձնարարել ստուգելու վերջիններիս հեռախոսազանգերի հաճախականությունն ու տևողությունը միմիանց հետ և Ձեզ համար ամեն ինչ ակնառու կդառնա: «Հանցանքի հետքով» հաղորդաշարի 25.12.2016թ.-ի թողարկման ընթացքում ցուցադրվում են կադրեր որտեղ հստակ երևում է, թե ինչպես է իրականացվել 06.06.2016 թվականին անձին ճանաչման ներկայացնելու գործընթացը, որի ընթացքում պարզ երևում է, որ տուժողի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, նստած և շուրջ 10 րոպե տևողությամբ զննում է իրեն ճանաչման ներկայացված անձանց և հայտնում, որ չորս անձանցից առաջին և երկրորդ համարի տակ կանգնած անձանց է նմանեցնում և ավելացրել, որ երկրորդ համարի տակ կանգնած անձին ավելի շատ է նմանեցնում որպես իր որդուն հարվածող անձի (Խ. Կոսյանը կանգնած է եղել առաջին համարի տակ): Լրագրողի այն հարցին, թե Խ. Կոսյանի պաշտպանը հայտնել է, որ Է. Աբրահամյանը Խ. Կոսյանին չի ճանաչել, քննիչն առանց ամաչելու ակնհայտ աղավաղում է փաստերը և հայտնում, որ «75-ամյա տուժողի մայրը ձեռնափայտով հարձակվել է այդ երիտասարդի վրա ու անիծել, եթե դա ճանաչում չի, ապա ես կասեմ, որ դա ճանաչում չի»: 07.06.2016 թվականին տեսողական դիտարկումից դուրս քննիչը կրկին ճանաչման է ներկայացրել Խաչիկ Կոսյանին, որտեղ վկան բառացիորեն նշել է, որ Խաչիկ Կոսյանին տեսել է դեպքի վայրում, սակայն նա որևէ գործողություն չի կատարել: Կատարված հանցագործությանը որդուս առնչությունը բացառող այս ապացույցի առկայության պայմաններում այնուամենայնիվ որդիս կալանավորվեց: Այսքանից հետո 10.06.2016թ.-ին Էրեբունու քննիչ Գ. Մաթևոսյանը հեռուստատեսությամբ տրված ելույթում դատավորի կեցվածք ընդունելով, անտեսելով անմեղության կանխավարկածը և չունենալով որևէ իրավական հիմք կամ ապացույց, ի լուր աշխարհի հայտարարեց, որ որդիս մասնակից է եղել սպանությանը: Դրանից անմիջապես հետո բոլոր էլեկտրոնային կայքերը հիմք ընդունելով Գ. Մաթևոսյանի ելույթը, անմիջապես տարածեցին այդ լուրը միաժամանակ ցուցադրելով որդուս լուսանկարը: Եթե այդ պահին ցուցադրեին իմ կամ ցանկացած այլ մարդու լուսանկար, ապա հեռուստադիտողը, առավել ևս տուժողի իրավահաջորդները չէին կարող ենթադրել, որ պետական պաշտոնյան համազգեստը հագին նման կերպ կարող էր ստել: Արդյունքում վկա Է. Աբրահամյանը, ով մինչ այդ չէր ճանաչել Խաչիկ Կոսյանին, անմիջապես սևեռվեց որդուս վրա և սկսեց հայտարարել, որ Խաչիկն է եղել որդուն հարվածողներից մեկը: Բացի վերոնշվածից, եթե Գ. Մաթևոսյանը որդուս նկատմամբ կասկած ուներ որպես հանցագործության մասնակցի, ապա որդիս 20 ժամ գտնվելով վերջինիս տրամադրության տակ՝ ոստիկանությունում, չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության՝ սթափության հանգամանքը պարզելու համար, որն այսօր ասեկոսների տեղիք է տալիս: [b] Աղմկահարույց սպանության դեպքով կարևորագույն վկա Հարություն Գրիգորյանը, ով մեկնել է ԱՄՆ [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0902117001485793411858636.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր