211652_close_icon
views-count9163 դիտում article-date 20:05 30-01-2017

Բաշար Ասադը սրտի կաթվածով հոսպիտալացվել է. Daily Sabah

Արաբական [url=http://www.dailysabah.com/syrian-crisis/2017/01/30/assads-health-in-critical-condition-reports-claim]Daily Sabah[/url]-ը տեղեկություն է հրապարակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հոսպիտալացման վերաբերյալ: Նշվում է, որ Ասադը սրտի կաթված է ստացել և նրա վիճակը ծանր է: Ալ-Ջազիրայի հաղորդմամբ էլ 51-ամյա նախագահը այս պահին գամված է անկողնուն, սակայն կոմայի մեջ չէ: Այս տեղեկությունները հաստատել է նաև լիբանանյան al-Mustaqbal լրատվական գործակալությունը և նշել նաև, որ հնարավոր է՝ Ասադի վրա կրակել են: Սիրիայի նախագահի ներկայացուցիչները չեն հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող ոչ մի տեղեկություն և հայտնել են, որ Ասադը առողջական ոչ մի խնդիր չունի:

Նմանատիպ նյութեր