211652_close_icon
views-count5184 դիտում article-date 18:08 30-01-2017

Ստամբուլի ռեստորաններից մեկում զինված հարձակման հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր

Քիչ առաջ Ստամբուլի ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել այցելուների վրա: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կա առնվազն 1 զոհ և 2 վիրավոր: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված անձը ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր