211652_close_icon
views-count7428 դիտում article-date 16:33 30-01-2017

Հենրիխ Մխիթարյան. Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, այստեղ պետք է լավագույն խաղը ցուցադրել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի գավաթի 1/16 փուլում «Ուիգանին» [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/29/1057381/]հաղթելուց[/url] (4:0) հետո մեկնաբանել է խաղը և թիմում նախորդ հանդիպման համեմատ 9 խաղացողի փոփոխությունը: Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, որտեղ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի խաղադաշտ մտնել: Նախորդ խաղի համեմատ մարզիչը 9 փոփոխություն էր կատարել կազմում, և տղաներից յուրաքանչյուրը պատրաստ էր խաղալ: Որովհետև, եթե դուք լավ եք խաղում, ապա հերթական շանսն եք ստանում: Այնպես որ մեզանից յուրաքանչյուրը ձգտում էր ցուցադրել իր լավագույն հատկանիշները և միգուցե այս խաղից հետո մարզիչը ինչ որ մեկին հաջորդ խաղում էլ բաց թողնի», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ուիգանի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ:

Նմանատիպ նյութեր