211652_close_icon
views-count3255 դիտում article-date 15:01 30-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Ուեսլի Սոն շարունակում է փոթորկել շախմատային աշխարհը, Արոնյանը` 4-րդն էր

Նիդերլանդներում ավարտվեց Tata Steel Chess սուպերմրցաշարը: Վերջին`13-րդ տուրում մրցաշարի առաջատար` ամերիկացի Ուեսլի Սոն սև խաղաքարերով առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ և, վաստակելով 9 միավոր, դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ամերիկացի գրոսմայստերի շռնդալից մուտքը շախմատային էլիտա պարզապես ապշեցնում է: Ընդամենը մի քանի ամսում նա հաղթում է 3-րդ սուպերմցաշարում անընդմեջ, հասցրեց ԱՄՆ-ի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն դառնալ և օլիմպիադայում անհատական ոսկե մեդալ ստանալ: Սոյի անպարտելի հանդիպումների շարքը կազմում է արդեն 56 պարտիա: Վերջին անգամ նա պարտվել է 2016թ. հուլիսի 16-ին, ընդ որում` Մագնուս Կարլսենից: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցաշարերի վերջին տուրերում չեմպիոնական խաղ ցուցադրելու հաշվին կարողացավ բարձրանալ 2-րդ տեղ` առաջատարից ետ մնալով մեկ միավորով: Լևոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Դմիտրի Անդրեյկինից: Արդյունքում Արոնյանը վաստակեց 7.5 միավոր և Բաշկարան Ադհիբանի ու Վեյ Յիի հետ կիսեց 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում, Ադհիբանը գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ Վեյ Յին եզրափակեց լավագույն հնգյակը: [b]Մրցաշարային դրության վերջնական պատկերը[/b]. Սո՝ 9, Կարլսեն՝ 8, Ադհիբան, Արոնյան, Վեյ՝ 7.5, Կարյակին, Էլյանով՝ 7-ական, Գիրի՝ 6.5, Հարիկրիշնա, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 6-ական, Նեպոմնյաշչի՝ 5, Ռապորտ՝ 4.5, Վան Վելի՝ 3.5

Նմանատիպ նյութեր