211652_close_icon
views-count4654 դիտում article-date 16:09 30-01-2017

Ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ չէ հանուն պատժամիջոցների չեղարկման՝ փոխզիջումների գնալ. հարցում

«Լևադա» վերլուծական կենտրոնը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում և փորձել պարզել, թե ինչ են մտածում պատժամիջոցների չեղարկման մասին, հաղորդում է Gazeta.ru-ն։ Այսպես, ըստ հարցման արդյունքների՝ նրանց մեծ մասը /67%/ գտնում է, որ Ռուսաստանը պետք է շարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ չնայած Արևմուտքի կիրառած սահմանափակումներին։ Միևնույն ժամանակ հարցվածների 23%-ը անհրաժեշտ է համարում փոխզիջման ճանապարհներ փնտրելը, որպեսզի ազատվի պատժամիջոցներից։ Դիտարկմանը, թե Ռուսաստանին անհրաժեշտ է հարմարվել պատժամիջոցային ռեժիմի հետ, համաձայն է 62%-ը, իսկ 26%-ը գտնում է, որ պետք է ձգտել չեղարկմանը։

Նմանատիպ նյութեր