211652_close_icon
views-count3771 դիտում article-date 15:04 30-01-2017

Իմ որոշումն արգելք չէ մուսուլմանների դեմ. Թրամփը մեկնաբանել է իր միգրացիոն քաղաքականությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր միգրացիոն քաղաքականությունը, հաղորդում է Ria Novosti-ն։ Ըստ Թրամփի՝ այն ներկայացվել է որպես արգելք՝ մուսուլմանների դեմ։ Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ ասել, որ դա արգելք չէ մուսուլմաննեի դեմ, ինչպես որ սխալ ներայացրելե ն լրատվամիջոցները։ Դա կրոնի հետ կապված խնդիր չէ, այլ ահաբեկչության ու մեր երկրի անվտանգության։ Աշխարհում 40-ից ավելի պետություն կա, որոնց բնակիչները մեծամասամբ մուսուլմաններ են և որոնց այդ որշումը չի վերաբերում»։ Հիշեցնենք, որ Թրամփի հրամանագրով 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի, Սիրիայի ու Եմենի քաաղքացիներին արգելվել է որոշակի ժամանակով մուտք գործել ԱՄՆ։ Արգելքը չի տարածվում Գրին քարտ ունեցող անձանց վրա։

Նմանատիպ նյութեր