211652_close_icon
views-count5671 դիտում article-date 13:59 30-01-2017

Վրաստանում խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման թեման կարող է կրկին արծարծվել, գրում է «Իզվեստիա» թերթը։ Նշենք, որ այս տարվա փետրվարի սկզբին տեղի է ունենալու Աբաշիձեի ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Աբաշիձեի խոսքով՝ հանդիպմանը, առաջին հերթին, քննարկվելու են առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության ու որոշակի հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր։ «Այլ կերպ ասած՝ մենք կոնկրետ թեմաներ ենք քննարկելու։ Առավել բարդ հարցերը, որոնք վերաբերում են հիմնականում հակամարտության շրջաններին, կդիտարկվեն ժնևյան ձևաչափով միջազգային բանակցությունների ընթացքում»,-ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիում պատրաստ են շարունակել այդ բանակցությունները։ «Վրացական կողմն ունի այդ քաղաքական կամքն ու պատրաստակամությունը»,-եզրափակել է խոսքը Աբաշիձեն։

Նմանատիպ նյութեր