211652_close_icon
views-count7377 դիտում article-date 11:11 30-01-2017

ԱՄՆ մուտքի արգելքը չի տարածվի Գրին քարտ ունեցողների վրա. Սպիտակ Տուն

ԱՄՆ-ի նախագահի ապարատի ղեկավար Ռեյնս Փրիբուսը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածք 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների համար արգելքը չի վերաբերում Գրին քարտ ունեցողներին, այսինքն՝ նրանց, ովքեր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք են ստացել, փոխանցում է BBC-ն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ մանրամասն կստուգվեն ԱՄՆ-ի տարածք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ԱՄՆ-ի «սև ցուցակի» մեջ հայտնված երկրներ շատ են այցելել։ Այսպիսով, Փրիբուսը հերքել է երկրի Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ջիլիիան Քրիսթենսենի այն հայտարարությունը, որում ասվում էր, թե մուտքի արգելքը կտարածվի նաև Գրին քարտ ունեցողների վրա։

Նմանատիպ նյութեր