211652_close_icon
views-count2819 դիտում article-date 12:02 30-01-2017

ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նախագահները պայմանավորվել են ուժեղացնել պաշտպանական միջոցառումները Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Խվան Գյոանը հեռախոսային զրույց են ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը։ Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Փհենյանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ դիմակայելուն ուղղված միջոցառումներն ուժեղացնելու շուրջ։ Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նախագահ Թրամփը հաստատել է Հարավային Կորեայի հետ պաշտպանությանն ուղղված մեր հստակ հավատարմությունը, այդ թվում ընդլայնված զսպող ճանապարհը, ներառյալ հնարավոր ռազմական գործողությունների ամբողջական շարքը»։

Նմանատիպ նյութեր